Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արգիշտիի փողոցի 11/4 շենքի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները նշված շենքի մոտից բերման են ենթարկել ԻԻՀ քաղաքացի, 1990 թվականին ծնված Սեյեդշահարիար Ս.-ին, ով դեպքի վայրում նկատելով ոստիկաններին' ատրճանակը ձեռքին դիմել էր փախուստի. նրա մոտից հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ:
Ժամը 4.30-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի հետին մակերեսի կտրած-ծակած վերք, մարմնի բազմակի վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել ԻԻՀ քաղաքացի, 1996 թ. ծնված Միխաիլ Մ.-ն և «ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ' 1998 թ. ծնված Արաշ Ք.-ն, ովքեր հայտնել են, որ վնասվածքները ստացել են Արգիշտի փողոցում, վիճաբանության ժամանակ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 3.00-ին, Արգիշտիի փողոցի 11/4 շենքի թիվ 48 բնակարանի դիմացի աստիճանահարթակում Սեյեդշահարիար Ս.-ն, Միխաիլ Մ.-ն և Արաշ Ք.-ն բարձրաձայն խոսել են միմյանց հետ, ինչին միջամտել են հարևանները' 1989 թ. ծնված Սարգիս Օ.-ն և 1988 թ. ծնված Արա Ա.-ն, ու փորձել հանդարտեցնել նրանց, սակայն տեղի է ունեցել քաշքշուկ, որը շարունակվել է շենքի բակում, որտեղ Արաշ Ք.-ն անզգուշորեն դանակով վնասվածքներ է պատճառել Միխաիլ Մ.-ին և Արա Ա.-ին: Այդ ընթացքում էլ Արա Ա.-ի մոտ եղած օդաճնշիչ ատրճանակն ընկել է գետնին, իսկ Սեյեդշահարիար Ս.-ն վերցնելով այն և նկատելով իրենց մոտեցող ոստիկանության ծառայողներին' դիմել է փոխուստի:
Նշանակվել են դատաբժշկակական փորձաքննություններ:
Նույն օրը, ժամը 17.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում 1971 թ. ծնված Արսեն Ս.-ն հաղորդում է տվել, որ նույն վիճաբանության ժամանակ վիճաբանության մասնակիցներն անզգուշությամբ վնասել են իր «Ֆորդ Մոնդետո» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի կափարիչը և դիմապակին: Վնասի չափը պարզվում է: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է քննություն:
Երևանում Իրանի քաղաքացիների և տեղի բնակիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել
15:14 - 15.Հունվար.2018
Առաջարկում ենք նաև
11/11/23 10:23
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել են կրակոցներ
01/02/23 12:54
Ավազակային հարձակում Երևանում․ ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին այն կատարած երկվորյակ եղբայրներին
02/04/22 16:06
Երևանի Բաբաջանյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, հնչել են կրակոցներ. կան ձերբակալվածներ
08/07/20 10:35
Ստեփանավանում ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքացիների և ոստիկանների միջև՝ դիմակ չդնելու համար
15/12/18 17:14
Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և քաղաքացիների միջև ընդհարում է տեղի ունեցել. 2 հոգի բերվել է ոստիկանություն
10/01/18 12:27
Վանաձորի խորտկարաններից մեկում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել նախկին քաղաքապետի որդու և էդմոն Մարուքյանի եղբոր միջև
08/02/24 11:29
Առեղծվածային դեպք՝ Երևանում. Mitsubishi-ում պայթյուն է տեղի ունեցել. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ամենադիտված
Լրահոս
19:09
Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում
17:07
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել է Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը. Հաջիև
16:08
Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է մոտ 31 հատ հակատանկային ական. ժամանել են սակրավորները
13:38
Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությանը
11:00
Թաղման բյուրոյի սեփականատերերը խաբեությամբ ավելի քան 880,000 դոլար են ստացել՝ որպես Covid-19-ից տուժածներ
09:10
«Ժողովուրդ». «Ուրալ»-ի վթարի գործով ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել
09:05
Առավոտից պատգամավորները ՁՊՎ-ի մոտ են՝ ուղեկցելու Սամվել Վարդանյանին Երեւանի քննչական տեղափոխող մեքենային
08:50
Ինչու դեռ հարցաքննված չեն զույգով միզող ոստիկանները, առգրավված չեն նրանց միզուղու մոտակայքի բոլոր տեսախցիկներն ու ձայնագրությունները, առգրավված-զննված...
08:06
«Ժողովուրդ». ԱՆ-ի շուրջ գործողությունների ֆոնին՝ Արսեն Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել
13:26
Դա էմոցիոնալ պոռթկում չէր, կանխամտածված էր․ Ասլանյանը` երթուղայինում տեղի ունեցած միջադեպի մասին
10:25
ՔՊ-ականներ, ձեր սերունդներն ամաչելու են, ինչպես այսօր ամաչում են 1937-ի կլյաուզնիկների հետնորդները. Շարմազանով
10:19
2-5 տարի ազատազրկում կամ 3 տարի ուղղիչ աշխատանքային գաղութի պատիժ է սպառնում Ցեղասպանությունը ժխտելու կամ մարդկության դեմ հանցագործության վտանգավորութ...
09:55
«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»
09:17
Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»
08:14
«Ժողովուրդ». Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով
19:01
Մի քանի սերունդների ապրած կյանքը մի նախադասությամբ ոչնչացնում եք․ Հրանուշ Խառատյանը՝ Քոչարյանին