«Ժամանակ» թերթը գրում է.

«Ժամանակ առ ժամանակ հանրությունը ցնցվում է աղմկոտ սպանության հա­մար դատապարտված անձանց նկատմամբ իշխանության դրսեւորած մարդասի­րական վերաբերմունքից: Հավանաբար, շուտով ազատության մեջ կհայտնվի եւս մեկ առանձնապես ծանր հանցագործ:

«Ժամանակ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում պատրաստվում են բանտից ազատ արձակել 100,000 դոլարի դիմաց Սեդրակ եւ Անդրանիկ Զատիկյանների սպանությունը պատվիրած, սակայն առայժմ միայն Սեդրակի սպանությունը պատվիրելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Ստեփան Հակոբյանին՝ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբորորդուն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում