Արցախում այսօր՝ հունվարի 16-ին, դեռևս չպարզված հանգամանքներում մահացել է ժամկետային զինծառայող Հարություն Խաչատրյանն, ով Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից էր:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ թեև քննարկվում է ինքնասպանության վարկածը, սակայն Պաշտպանության նախարարությունն այս հարցով դեռ որևէ հստակ պարզաբանում չի կարող անել. «Քանի որ դեռ քնչական կոմիտեն այս գործի վերաբերյալ նյութեր չի հրապարակել, ուստի մենք սպասում ենք, թե ինչ կպարզի քննությունը: Այո՛, այս պահին քննարկվում է  ինքնասպանության վարկածը, բայց հստակ ոչինչ դեռ չկա»:

 

Նշենք, որ մահացած զինվորի հայրը բարձրաստիճան զինվորական է, իսկ զինվորը կզորացրվեր մի քանի ամսից: