ՀՀ քաղաքացիները Կանկունից ռուսաստանյան ավիաընկերության թռիչքի հետաձգման հետ կապ չունեն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը` անդրադառնալով «Ռոսիա» ավիաընկերության հայտարարությանը:

«Ըստ Մեքսիկայում ՀՀ դեսպանության տեղեկատվության` «Ռոսիա» ավիաընկերության Կանկունից չվերթի ուշացման պատճառ է հանդիսացել ավիաընկերության կուտակված ֆինանսական պարտքը: Մեքսիկայի միգրացիոն ծառայության տեղեկատվության համաձայն` չվերթի ուշացումը որևէ կապ չունի ՀՀ քաղաքացիների հետ»,-թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Բալայանը: