Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Գրանիտ Ջական  խոսել է Հենրիխ Մխիթարյանի և Ալեքսիս Սանչեսի հնարավոր տեղափոխության մասին՝ նշելով, որ հայ կիսապաշտպանը հիանալի խաղացող է.

«Գիտեմ Մխիթարյանին Բունդեսլիգայից, մենք մի քանի անգամ հանդիպել ենք դաշտում: Նա հիանալի ֆուտբոլիստ է՝ շատ ուժեղ կողմերով: Բայց ավելին ասել չեմ կարող, քանի որ չիգտեմ այս իրավիճակում ինչն է ճիշտ, ինչը՝ ոչ: Մենք էլ ենք մարդ և որոշ բաներ մենք էլ ենք մամուլից իմանում. ալեքսիսը շատ կարևոր խաղացող է «Արսենալ»--ի համար: Յուրաքանչյուր խաղում նա բարձր որակի խաղ է ցուցադրում: Երջանիկ կլինեմ, եթե նա մնա թիմում»,-Ջակայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը: