Ինչպես հաղորդում է «Թրենդ»-ը, Բաքվում կայացել է «Ղարաբաղ-ժամանակի քրոնիկոն» գրքի շնորհանդեսը, որը նվիրված է ղարաբաղյան հակամարտության 28-ամյակին:

Գրքի գլխավոր խմբագիրը Մուսա Մարջանլին է, գրքում ներկայացված ժամանակագրության հեղինակը՝ պատմական գիտությունների դոկտոր Գասիմ Հաջիևը:

«Ղարաբաղ-ժամանակի քրոնիկոն» գիրքը ներկայացված է հատուկ դիզայնով, պարունակում է նկարազարդումներ, քարտեզներ և լուսանկարներ:

Նշենք, որ այն հրատարակվել է ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով: