Հունվարի 20-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Հունվարի 20-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ Գավառի, Մարտունու, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Մեղրու և Սիսիանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր: Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: