Վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանին Գերմանիայում վիրահատելու համար անհրաժեշտ գումարը՝ 45 հազար ԱՄՆ դոլարը  հավաքվել է: Գումարը հավաքվել է 8 օրվա ընթացքում՝ 481 անձանց փոխանցումների շնորհիվ:

Ալբերտ Դալլաքյանը 2016թ. հունիսի 24-ին գլխի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում էր ստացել, արտերկրում վիրահատության կարիք ունի: