«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի բացառել, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է մնալ թիմում՝ նշելով որ կիսապաշտպանը թիմի կարևորագույն ֆուտբոլիստներից է եղել թիմի համար:

«Հնարավոր է, որ Մխիթարյանը հեռանա, բայց հնարավոր է նաև, որ մնա: Նրան չեմ ընգրկել հայտացուցակում, քանի որ ցանկանում եմ, որ խաղացողը ամբողջովին կենտրոնա:

Հասկանում եմ, որ այսքան շատ քանակությամբ խոսակցությունների հետ հեշտ չէ խաղալը, այդ պատճառով էլ ցանկանում եմ պաշտպանել նրան:

Նա շատ լավ խաղացող է, նա շատ լավ սկսեց այս մրցաշրջանը, սակայն հետո մի փոքրը թուլացավ:

Նախորդ մրցաշրջանում մեզ համար զարմանալի բաներ է արել, օգնեց հաղթել Եվրոպայի լիգայում՝ լինելով թիմի կարևորագույն ֆուտբոլիստներից մեկը, այդ պատճառով էլ՝ տեսնենք, թե ի՞նչ կլինի:

Ցավալի է, որ տրանսֆերային շուկան ավարտվում է հունվարի 31-ին, այն պետք է փակվի վաղը և վերջ դնի այս ամենին»,-Մոուրինյուի խոսքը մեջբերում է manchester evening news-ը: