Լրագրող Մայքլ Վուլֆի «Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տան ներսում» գիրքը մեծ թափով ժողովրդականություն է ստանում ԱՄՆ-ում։ Այժմ լրագրողը նոր աղմկահարույց հայտարարությամբ է հանդես եկել:Գիրքը լույս է տեսել հունվարի 5-ին։ Այն բազմաթիվ մանրամասնություններ է պարունակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական կյանքի մասին։ Գրքում խոսվում է նաև 2016 թվականի նախընտրական մրցապայքարի մասին։ Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսն ավելի վաղ նշել էր, որ գրքում շատ բաներ չեն համապատասխանում իրականությանը։

Մայքլ Վուլֆը տեղեկացրել է, որ Թրամփն այժմ էլ է դավաճանում իր կնոջը՝ Մելանյա Թրամփին, հայտնում է Mediaite-ը:

«Գրքում կա մի բան, որում նա միանգամայն համոզված է, սակայն քանի որ այդ փաստը սադրիչ է, վերջնական ապացույցներ այդպես էլ գտա», – ասել է Վոլֆը հեռուստատեսային հարցազրույցներից մեկի ժամանակ:

Այդ հայատարարությունից հետո հեռուստահաղորդավարը հարցրել է. «Դա ինչ-որ մեկն է, ում հետ նա հիմա քնո՞ւմ է»: Վոլֆը դրական պատասխան է տվել: