Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում տեղեկացրել է. «Ռուսաստանից Բաքվի նավահանգիստ հասցվել է ժամանակակից զինտեխնիկայի խոշոր խմբաքանակ ու ռազմամթերք, հնարավորինս սեղմ ժամկետներում այն կընդունվի ու կհանձնվի զինվորական ստորաբաժանումներին, որոնք տեղակայված են ռազմաճակատների երկայնքով: Այդ տեխնիկան հաջողությամբ կիրառվել է Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների ժամանակ՝ 2016-ի ապրիլին: Մեծ քանակությամբ կենդանի ուժի, տեխնիկայի ու այլ միջոցների ոչնչացումը մեր կողմից այս նույն զինատեսակներով արդեն իսկ 2016-ին ապացուցել են իրենց արդյունավետությունը»:

Հիշեցնենք,որ ռազմամթերքի ու զինտեխնիկայի փոխանցումը կատարվել է Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ միջկառավարական համաձայնության շրջանակներում: