«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարական տվեց, բոլորը զարմացան: Մեր երկրում ոչ ոք պաշտոնից ինքնակամ չի հրաժարվում: Տասը տարին մեկ նման դեպք լինում է կամ չի լինում:

Պարզվում է, որ Աշոտ Մանուկյանին նոր աշխատանք են առաջարկել: Առաջիկա օրերին նա կղեկավարի «Տաշիր Գրուպի» «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը: Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսի 24–ի կառավարության նիստում որոշվեց «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ–ի հավատարմագրային կառավարմանը: Ի դեպ՝ կառավարության անունից «Տաշիր Կապիտալի» հետ այդ պայմանագիրը կնքել է հենց Աշոտ Մանուկյանը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: