ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների արդեն նախկին նախարար Աշոտ Մանուկյանն, ով հրաժարականի դիմում է ներկայացրել, հայտարարագրել է զգալի ունեցվածք։

Նախարարը պաշտոնը ստանձնելուց մեկ ամիս անց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել հայտարարագիր՝ հայտարարագրելով երկու բնակարան՝ բազմաբնակարան շենքում և մեկ ավտոտնակ։

Բարձրաստիճան պաշտոնյայի ունեցած արժեթղթերը և այլ ներդրումները' պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 10000 ՀՀ դրամ, իսկ հանձնած փոխառությունները' 130 հազար 608 ԱՄՆ դոլար։

Աշոտ Մանուկյանի դրամական միջոցները' պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել 12,813,000 հհ դրամ և 42,400 ֆունտ ստեռլինգ, իսկ աշխատանքի վարձատրությունը կամ դրան հավասարեցված այլ վճարումները՝ 34,697,333 հհ դրամ։

Աշոտ Մանուկյանը, չնայած պատկառելի ֆինանսական կարողությանը, չի հայտարարգել ո՛չ ավտոմեքենա, ոչ էլ, ասենք, 8 մլն դրամը գերազանցող որեւէ թանկարժեք իր։

Հետաքրքրական է, որ Աշոտ Մանուկյանի ներկայացրած հաջորդ՝15-02-2017 հայտարարագրում նրա եկամուտները զգալի աճել են։

Բարձրաստիճան պաշտոնատար անձի հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունները կազմել են 138 հազար 965 ԱՄՆ դոլար։

Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 40,944,596 մլն դրամ։ Ինչպես 2016 թվականին, այնպես էլ 2017 թվականին՝ Աշոտ Մանուկյանը չի հայտարարգրել ավտոմեքենա, թանկարժեք նկարներ կամ ժամացույցներ։

Հիշեցնենք, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել նախորդ հինգշաբթի՝ հունվարի 18-ին։