Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 23-ից 24-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը։

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։

 

Բացահայտվել է գողության 11, խարդախության 9, անձի առևանգման և ապօրինի ծառահատման 2-ական ու յուրացման 1 դեպք: 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: