Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2017թ. հուլիսի 20-ի թիվ 861-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն Հսկիչ-դրամարկղային մեքենայի (մեկ հատի) իրացման գին է սահմանվել 160.000 դրամը: Միաժամանակ տեղեկացվում է ՝

1.Ավելացված արժեքի հարկ վճարող համարվող հարկ վճարողների կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների գինը վճարվում է ամբողջությամբ և միանվագ.
2.Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողներին, որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, դրանք տրամադրվում են անհատույց օգտագործման իրավունքով, և վերջիններիս հետ կնքվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների անհատույց օգտագործման մասին պայմանագիր, որում պարտադիր նախատեսվում են հետևյալ պայմանները՝

ա. հարկ վճարողները պարտավոր են անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հսկիչ-դրամարկղային մեքենան շահագործել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղերում,

բ. հարկ վճարողները պարտավոր են իրավաբանական անձանց լուծարման, անհատ ձեռնարկատերերի հաշվառումից հանման դեպքերում եռօրյա ժամկետում հարկային մարմին վերադարձնել անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հսկիչ-դրամարկղային մեքենաները` անկախ դրանց մաշվածության աստիճանից,

գ. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղերից դուրս այլ վայրում հաշվառվելու և (կամ) փաստացի գործունեություն իրականացնելու և անհատույց օգտագործման իրավունքով ստացած հսկիչ-դրամարկղային մեքենան այդ վայրերում շահագործելու դեպքում հարկ վճարողները այդ նպատակով բացված համապատասխան հաշվեհամարին գործող ընդհանուր կարգով վճարում են հսկիչ-դրամարկղային մեքենաների համար սահմանված գինը.

3.1-ին և 2-րդ կետերում չնշված հարկ վճարողների կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների գինը վճարվում է ամբողջությամբ և միանվագ կամ, հարկ վճարողի ցանկությամբ, 2 տարվա ընթացքում տարաժամկետ վճարումներով` ամսական համամասնությամբ: Սույն կետում նշված հարկ վճարողների հետ կնքվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների գնի տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագիր:
Այն հարկ վճարողները, որոնք «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կատարել են վճարումներ և չեն ստացել հսկիչ-դրամարկղային մեքենաներ՝ կարող են դիմել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ իրենց կողմից վճարված գումարները հետ ստանալու համար: Եթե կպարզվի, որ առկա է վերջիններիս կողմից պակաս վճարված գումար, հսկիչ-դրամարկղային մեքենա ձեռք բերելու նպատակով պետք է կատարեն լրացուցիչ վճարում:

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ»
պետական ոչ առևտրային կազմակերպություն