Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ նպատակամղված է Պաղեստինի հետ խաղաղություն հաստատելուն:

Ինչպես փոխանցում է  «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին Նեթանյահուն նշել է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ:

 

«Ես նախագահ Թրամփին բացատրել եմ իմ ցանկությունը՝ լինել ներգրավված Պաղեստինի հետ խաղաղության հասնելու ջանքերում, որոնք առաջ է մղում նրա խելացի թիմը»,- ասել է Նեթանյահուն: