ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) տարածաշրջան կայցելեն փետրվարի առաջին տասնօրյակում: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ-ի թղթակցին հայտնել է Պոպովը:

Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահը հայտնել է, որ այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները: