ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 26-ին ցավակցական հեռագիր է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինին՝ Միրյան քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած հրդեհի ցավալի դեպքի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի և վիրավորների պատճառ է դարձել: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանը ցավակցություն է հայտնել նախագահ Մուն Ջե Ինին, Կորեայի Հանրապետության ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։