ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 17:30-ի դրությամբ` Թալինի, Արարատի, Աբովյանի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Տաշիրի, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի և ձյան պատճառով դժվարանցանելի են Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

 

Արարատի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: