«Ժամանակ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը փորձում է իր վրայից մաքրել Մարտի 1-ի արյունը և դրա համար իր անձնական պատասխանատվությունը: Օհանյանն ուզում է մարտի 1-ին լինել Ազատության հրապարակում՝ Մարտի 1-ի իրադարձությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կոչերով հանդես եկող ցուցարարների կողքին: Բայց չի կողմնորոշվում, թե հատկապես ում հետ լինի, որովհետև հրապարակում այդ օրը անշլագ է լինելու՝ «Ելք» դաշինք, «Սասնա ծռեր», ՀԱԿ, «Ժառանգություն», Մուշեղ Սաղաթելյան: Տեսնենք, թե այս ուժերից ու անհատներից ով կստանձնի Օհանյանի մաքրման գործընթացը»:

 

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: