Միացյալ Նահանգների գրեթե բոլոր նահանգները վարակած սեզոնային գրիպի բռնկման արդյունքում մահացել է 37 երեխա: Տվյալները տրամադրել է կառավարությանն առընթեր Հիվանդացության վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC):

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Կենտրոնի տվյալներով՝ գրիպը տարածվել է 39 նահանգում: Խաղաղօվկիանոսյան Գուամ կղզում հայտնել են առանձին շրջաններում գրիպի բռնկման դեպքերի մասին, իսկ Ամերիկյան Վիրջինյան կղզիներում գրանցվել են միայն առանձին դեպքեր:

Հիվանդությունների վերահսկման և նախականխման կենտրոնի (CDC) ներկայացուցիչ Դեն Ջերնիգանը հայտնել է, որ իրենք սպասում են մահացության նոր դեպքեր երեխաների շրջանում: Նա նշել է, որ 2014-2015 թվականներին գրիպը խլել է 148 երեխայի կյանք: Ջերնիգանի համոզմամբ՝ 2018 թվականի համաճարակը նման է 3 տարի առաջ գրանցված դեպքին, երբ հիվանդացել էր շուրջ 34 մլն մարդ, 710 հազարը հայտնվել էին հիվանդանոցում: