Հունահռոմեական ոճի ըմբիշները տարին մեկնարկեցին Հայաստանի առաջնությունով:

Ընդամենը մեկօրյա պայքարում հայտնի դարձան Հայաստանի չեմպիոնները: 55 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Նորայր Հախոյանը, 60 կգ՝ Արմեն Մելիքյան, 63 կգ Սլավիկ Գալստյան, 67 կգ Կարեն Ասլանյան, 72 կգ Արման Բաղդասարյան, 77 կգ Կարապետ Չալյան, 82 կգ Էդուարդ Սարգսյան, 87 կգ Մաքսիմ Մանուկյան, 97 կգ Վաղինակ Մինասյան, 130 կգ Էդգար Խաչատրյան:

 

Հետաքրքիր պայքար ծավալվեց 77 կգ քաշային կարգում, որտեղ եզրափակչում մրցում էին Օլիպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը և Կարապետ Չալյանը, որտեղ բազմափորձ Ջուլֆալակյանը պարտվեց 3:5 հաշվով:

Այս տարի Հայաստանի առաջնությանը մասնակցում էին ընդամենը 84 ըմբիշներ: