Թուրքիայի կրոնական գործերի վարչության նախագահ Ալի Էրբաշը հայտնել է, որ Թուրքիայում Ղուրան են ընթերցում ցանկացած 10 անձից միայն չորսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

«Պետք է անել այնպես, որ մեր երեխաները ավելի շատ նախընտրեն Ղուրանի ընտրովի դասընթացները: 99 տոկոսով մուսուլման բնակչություն ունեցող երկիր ենք, սակայն շուրջ 60 տոկոսը չի կարողանում Ղուրան կարդալ»,- նշել է նախագահ Էրբաշը:

Նա դժգոհել է այն փաստի առնչությամբ, որ երկրում կրոնական ուսում տվող դպրոցները ընդամենը 15 տոկոս են կազմում: