Երեկ՝ հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի բնակիչ՝ 39-ամյա Ռուբիկ Սաղումյանը իր վարած ВАЗ 2101 մակնիշի 35 OG 073 համարանիշի ավտոմեքենայով Նարեկացի փողոցում բախվել է Տարոն թաղամասի Ածխահատների փողոցի բնակիչ՝ 33-ամյա Վահրամ Առուշանյանի վարած Ford Transit մակնիշի 01 DQ 808 համարանիշի ավտոմեքենային։ 

Վթարի հետևանքով վարորդներից Ռ. Սաղումյանը և Վ. Առուշանյանի ուղևորներ՝ Տարոն 2 թաղամասի բնակիչ, 27-ամյա Գուրգեն Գրիգորյանը, Վանաձոր քաղաքի Կ. Դեմիրճյան փողոցի բնակիչ՝ 43-ամյա Մհեր Ղազախեցյանը մարմնական վնասվածքներով տեղափոփվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: