Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են Սոչիում կազմակերպված Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի դրա արդյունքները: Կողմերը հայտնել են, որ գոհ են այդ արդյունքներից:

 

Բացի այդ, հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանն ու Պուտինը քննարկել են Սիրիայում թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողությունը: