ՀՀԿ կողմից ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու դառնալու առաջարկ ստացած Արմեն Սարգսյանը պատրաստվում է առաջիկայում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արմեն Սարգսյանը:

«Հանդիպման օրը դեռեսւ հայտնի չէ, բայց առաջիկայում այն տեղի կունենա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սարգսյանը:

«Թումո» կենտրոնում շրջայց կատարելուց առաջ Արմեն Սարգսյանը ծանոթացավ հավաքված լրագրողների հետ եւ խոստացավ շրջայցից հետո կարճ զրույց ունենալ նրանց հետ: