Երեկ՝ փետրվարի 1-ին, ժամը 21։40-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում բախվել են Աշտարակ քաղաքի բնակիչներ՝ 43-ամյա Արմեն Մելքոնյանի վարած Mercedes մակնիշի 35 DV 023 համարանիշի և 32-ամյա Արսեն Միրզոյանի վարած Nissan մակնիշի 35 GQ 510 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Ա. Մելքոնյանի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 21-ամյա Տաթևիկ Կարապետյանը և Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Անահիտ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Մելքոնյանն աշխատում է Արագածոտնի մարզպետարանում՝ որպես զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ, իսկ Ա. Միրզոյանը՝ «Սիլ Ինշուրանս» ՍՊԸ-ի Արագածոտնի մասնաճյուղի տնօրեն։