Ինչպես տեղեկացում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը, պետքարտուղարությունն աջակցություն է հայտնել կանանց հիջաբ կրելու պարտադրանքի դեմ բողոքող իրանցիներին։

ԱՄՆ-ն դատապարտել է հիջաբ կրելու պարտադրանքի դեմ հանդես գալով «իրենց իրավունքները և հիմնարար ազատություններն» արտահայտած 29 մարդու ձերբակալությունը:

Ներկայացուցիչն ընդգծել է, որ ԱՄՆ-ն հանդես է գալիս հավատի և խոսքի ազատության օգտին և, բացի այդ, նշել է, որ մարդիկ պետք է հնարավորություն ունենան կրելու այն հագուստը, որը ցանկանում են: