ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 4-ին, ժամը 02:21-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի տներից մեկի հարակից խորդանոցն այրվում է:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ժամը 03:00-ին, մարվել՝ 03:07-ին: Այրվել են թիթեղյա խորդանոցի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 6 քմ: