«Իրատես» թերթը գրում է.

«Ասում են, թե որքան նախագահի թեկնածուի թիմը ջանում է լռեցնել Արմեն Սարգսյան-Վազգեն Սարգսյան «միջադեպի» մասին վերհուշը, այնքան իշխանական կուլիսներում «զոռ են տալիս» իրենց հիշողությանը' վերհիշելու կատարվածի մանրամասները:

Նախկին բարձրաստիճան մի պաշտոնյա էլ մեզ հետ զրույցում հետեւյալն ասաց. «Ծեծկռտուք-բան չի եղել, լուրջ վիճաբանություն է եղել, չասեմ' ինչ հարցի շուրջ, սակայն Վազգենն Արմենին ասել է' «էս բանն» արա, Արմենն ասել է' չեմ կարող, Լեւոնը համաձայն չէ:

Վազգենը գնացել է Լեւոնի մոտ, Լեւոնը նրան ասել է' նման բան չկա, համաձայն եմ, իզուր է Արմենը ինձ վկայակոչում: Դե, Լեւոնին հատուկ էին նման բաները: Դրանից հետո էլ եղել է թունդ վեճը, ինչը, սակայն, չէր կարող պատճառ լինել Արմենի հեռացման»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում