«Էվերտոն»-ի հարձակվող Ուեյն Ռունին խոսել է Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Մխիթարյանին բազմիցս եմ տեսել մարզումների ժամանակ: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է: «Մանչեսթեր Յունայթեդ»-ում նա չէր ստանում այն ազատությունը, որն ուներ Դորտմունդի «Բորուսիա»-ում: Մխիթարյանը կդրսևորի իրեն «Արսենալ»-ում,-ասել է Ռունին: