Երևանի Թբիլիսյան խճուղում ( Շամպայն գինիների գործարանի մոտ) տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ տեղափոխվածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ մյուս երկուսինը՝ միջին ծանրության է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ահազանգը ստացվել է փետրվարի 7-ին ժամը 13:59-ին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ իրար են բախվել «Ford Transit» մակնիշի 41 OV 777 (վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Ջ.) և Mercedes E-320 մակնիշի 35 PF 174 (վարորդ՝ Վ. Շ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղափոխվել են Սբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ «Mercedes E-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: