«Հրապարակ» թերթը գրում է.

«Ձեր համարձակ մտքերի համար, որ ասել էիք, թե Արմեն Սարգսյանը կապ ունի մասոնների հետ, նկատողության չարժանացա՞ք հայրենի կուսակցության կողմից, հարցրինք Վազգեն Կարախանյանին: «Չէ, եղան առանձին մարդիկ, որ ասացին' լրիվ համաձայն են ինձ հետ, եղան մարդիկ, որ ասացին' ասելիք ունեիր, կուսակցության ներսում ասեիր եւ ոչ թե մամուլում, ու ես հիշեցի Վանոյի միտքը, երբ 90-ականներին կրկին մասոնների թեման արդիական էր, ասել էր' լուրջ բաներից խոսեք' էս 29 հազար կմ-ն պահելու մասին, ոչ թե ժիդո-մասոնությունից»:

Իսկ հնարավո՞ր է առաջիկա ԳՄ նիստում Ձեզ «կախաղան» բարձրացնեն: «Ինձ «կախաղան» հանել են 70-ականներին, երբ ՊԱԿ-ի քննիչներից մեկն ասաց․ «ՊԱԿ-ում կարծիք կա, որ Աստված քեզ պահպանում է, էս անգամ էլ ոնց որ պահպանեց»… էս անգամ էլ, կարծում եմ, կպահպանի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում