Բնապահպանության նախարարության կողմից տրամադրվող պատասխան գրությունների ծանուցումը կանոնակարգելու և ավելի հեշտացնելու նպատակով կառավարությունը փոփոխություն և լրացումներ կատարեց մի շարք որոշումներում: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ըստ այդմ՝ առաջարկվում է բնապահպանական թույլտվությունների, լիցենզիաների տրամադրման և բնական պաշարների օգտագործման պայմանագրերի կնքման կարգերում սահմանել, որ հայտատուները հայտը լրացնելիս ներկայացնեն նաև էլեկտրոնային փոստի հասցեն՝ e-citizen.am տիրույթում:

«Հայտերում էլեկտրոնային փոստի հասցեներն ամրագրելով՝ ավելի դյուրին կդառնա հետադարձ կապը հայտատուների հետ»,- ասաց Մինասյանը: