Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է հյուսիսլոնդոնյան դերբիի` իր թիմի և «Տոտենհեմ»-ի խաղի մասին:

«Տոտենհեմ»-ի դեմ կխաղանք գրեթե նույն կազմով, որով խաղացինք «Էվերտոն»-ի դեմ: Նախորդ` «Էվերտոն»-ի դեմ խաղում, Մխիթարյանը և Օբամեյանգը իրենց իսկական պրոֆեսիոնալների պես պահեցին: Նրանք բարձրակարգ ֆուտբոլիստներ են: Մխիթարյանը պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում թե մարզումներին, թե խաղերին»,- ասել է Վենգերը:

 

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 27-րդ տուրի «Տոտենհեմ»-«Արսենալ» հանդիպումը կկայանա փետրվարի 10-ին և կմեկնարկի 16:30-ին: