«Լիդիան Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ Գնդեվազի խմելու ջրի խողովակի վթարը, որը տեղի էր ունեցել փետրվարի 7-ին Ամուլսարի տարածքում հողային շինարարական աշխատանքների ընթացքում, վերացվել է:

Վերականգնվել է համայնքի ջրամատակարարումը` ջրի որակի համապատասխան չափումներից հետո։ «Լիդիան Արմենիան» շնորհակալություն է հայտնում Գնդեվազ համայնքի բնակիչներին աջակցության համար: