Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հանդիպումը խորհրդարանական «Ելք» խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպմանը մասնակցում են «Ելք» խմբակցության բոլոր ինը պատգամավորները: Էդմոն Մարուքյանը քննարկմանը միացավ մի փոքր ուշացումով:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Արմեն Սարգսյանը առաջարկի մասին մտածելու համար ժամանակ է խնդրել, իսկ այդ ընթացքում հանդիպումներ է ունենում քաղաքական, հասարակական, գիտական շրջանակների հետ: Արմեն Սարգսյանն արդեն հանդիպել է ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչների, ինչպես նաև գիտնականների, շրջանավարտների, Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամների հետ: Հանդիպումներ են կայացել նաև Սփյուռքում:

ՀՀ Նախագահի ընտրությունն Ազգային ժողովում տեղի կունենա մարտի 2-ին: