Ինչպես հայտնում է life.ru-ն, «Внешэкономбанк»-ի խոշոր վարկի յուրացման կասկածանքով Մոսկվայում ձերբակալվել է ուկրաինաբնակ հայ գործարար Օլեգ Մկրտչյանը։ 

Այս մասին հայտարարում է ՌԴ քննչական կոմիտեն։

 

Նշենք, որ Օլեգ Մկրտչյանը պատրաստակամություն է հայտնել մատնելու իր բոլոր հանցակիցներին, որոնք 2009 թվականին օգնել են նրան յուրացնել բանկի բազմամիլիոնանոց վարկերը և դրանք հանել երկրի սահմաններից դուրս: