ՌԴ ԱԻՆ-ը հրապարակել է Մորձմոսկվայում կործանված ԱՆ-148 ինքնաթիռի ուղևորների ցանկը, որոնց թվում հայկական ազգանունով ուղևորուհի կա՝  Վարսիկ Սևոյան:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հայ է եղել նաեւ ինքնաթիռի անձնակազմում՝ Սերգեյ Գամբորյան՝ երկրորդ օդաչու:

Մերձմոսկվայում վթարված Ան-148 ինքնաթիռի կործանման պատճառը, նախնական տվյալներով, շարժիչներից մեկի խափանումն ու դրան հաջորդած բռնկումն է եղել: Այս մասին հաղորդում է Mash Telegram-ալիքը: 

Միևնույն ժամանակ տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ դիտարկվում են վթարի տարբեր վարկածներ, որոնց թվում նաև եղանակային պայմաններն ու մարդկային սխալը: Նախնական տվյալների համաձայն՝ վթարի հետևանքով ոչ ոք ողջ չի մնացել: