Կիևի ռեստորաններից մեկից առևանգել են Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է քաղաքական գործչի համախոհ, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Յուրի Դերևյանկոն:

«Հենց նոր անհայտ անձինք նրան առևանգեցին Կիևի «Սուլուգունի» ռեստորանից», - ասել է նա:

Նրա խոսքով՝ Օդեսայի նախկին նահանգապետին առևանգողները հատուկջոկատայիններ էին, սակայն պատգամավորը տեղյակ չէ, թե ուր են տարել Սաակաշվիլիին:

Նշենք, որ Ուկրաինայի պաշտոնական շրջանակները հերքել են Սաակաշվիլիի առևանգման հետ կապ ունենալու մասին տեղեկությունները: