Հայաստանի տարածքում փետրվարի 14-ի ցերեկը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, 18-19-ը շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ, սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում` անձրևի տեսքով։


 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:

 

 

Երևան քաղաքում` փետրվարի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: