«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեւանի ՀՀԿ-ական ավագանին «վերեւներից» հրահանգ է ստացել․ «Հետ քաշվել, չտարածվել, իրավապահներն ինչ պետք է, կանեն, տեսագրությունները կան, տարաների անալիզները կանեն, ձեն-ձուն էլ չհանեք»,- տեղեկացրեց քաղաքապետարանի մեր աղբյուրը։ Ի դեպ, Լեւոն Իգիթյանն այդ օրը ո՛չ երեւաց, ո՛չ հայհոյեց, այնտեղ չէ՞ր։

«Ո՞նց էնտեղ չէր՝ մեր հետեւում նստած էր, իրեն դրանից առաջ էր խստիվ հրահանգված՝ ընդհանրապես, ոչ մի դեպքում ձեն-ծպուտ չհանել»։ Քթի տա՞կ էլ չհայհոյեց։ «Չէ, հայհոյում էր Մարինա Խաչատրյանը, եթե լսել եք՝ խիստ տպավորիչ, Լեւոնն ի՞նչ է նրա մոտ․ Լեւոնը խելոք հետեւում էր հրահանգին»։ Իսկ ճիշտ չէ՞ր՝ ձեզ էլ նույն հրահանգը տային։ «Բոլորս հրահանգված էինք, բայց երբ փորձեցինք տարան Մարինայի ձեռից վերցնել, պատմություն դառավ, չէինք սպասում, որ էդպես կլինի։ Հիմա թող իրավապահները որոշեն՝ խի տենց եղավ»։ Մարտին Վարդազարյա՞նն էլ իրավապահներին կդիմի։ «Անպայման»։

Մարտի 19-ին տեղի ունենալիք հաջորդ նիստին, ասում են, «Երկիր Ծիրանիի» անդամները հնարավոր է «Pussy riot»-ի կամ ֆեմեն շարժման ներկայացուցիչների նման ամբիոնից երգեն կամ մերկանալու ակցիա անեն՝ ի՞նչ եք անելու էդ ժամանակ։ «Շորերը հետներս բերելու ենք, որ հագցնենք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում