«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

«Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացավ «Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամի կողմից «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ ձեռքբերման մասին որոշման նախագիծը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ասել է, որ իրենք մշակել են զարգացման երկարամյա ծրագիր, աշխատում ենք խոշոր միջազգային կառույցների հետ: Ինչ վերաբերում է հիվանդանոցային ոլորտում առկա կատաղի մրցակցությանը, նա նշել է. «Յուրաքանչյուր մրցակցություն, որ կազմակերպվելու է պարզ, շիտակ, ազնիվ պայմաններում, մեզ համար գրավիչ է։ Մնացած բոլոր տեսակի փոխհարաբերությունները անընդունելի են, եւ մենք մեզ տեսնում ենք ոչ թե մրցակցության մեջ` ներերկրային խնդիրները լուծելիս, այլ նաեւ միջազգային ասպարեզում։ Եվ մեր ուսանողները պետք է տեսնեն, որ այստեղ իրենց սովորած տարիներին ձեռք բերած կրթությունը կարող են կիրառել յուրաքանչյուր զարգացած երկրում»։

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: