SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության տարածքային բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել 16-ամյա Ն. Ա.-ի նկատմամբ սեռական հարաբերություններ ունենալու փաստով:

Ինչպես հայտնում է աղբյուրը, երեկ՝ փետրվարի 16-ին, նշված տարածքի Ոստիկանության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, 19-ամյա Է. Ա.-ն սեռական հարաբերություններ է ունեցել իրենց վարչական շրջանում գործող քաղաքի դպրոցներից մեկի 8-րդ դասարանի աշակերտուհի, 16-ամյա Ն. Ա.-ի նկատմամբ, ով, ըստ բժիշկների հայտարարության, հղիացել է:

 

Ըստ տեղեկությունների՝ ոստիկանները հայտնաբերել են երեխային և նրա մորը, ովքեր հրավիրվել են Ոստիկանություն և կատարվածի մասին տեղեկություններ հայտնել: Փաստի առթիվ տարածքի Ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

Նյութի աղբյուր՝ shamshyan.com