Փետրվարի 18-ին, ժամը 05:50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի Արարատյան խճուղու 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ավտոտնակի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:36-ին, մարվել` 07:30-ին:

 

Այրվել են ավտոտնակի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 30 քմ):