Փետրվարի 13-ին կայացավ International Media Holding-ի ամենամյա մրցանակաբաշխությունը,  որի ընթացքում պարգևատրվեցին 2017 թվականին տարբեր ոլորտներում բարձր արդյունավետություն արձանագրած գործիչները:  

Հարցման արդյունքներով՝ «Տարվա պատգամավոր» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Հարցվող քաղաքացիների փոխանցմամբ՝ Փաշինյանը հենց այն պատգամավորն է, ով իր սուր դիտողություններով և փաստարկված քննադատություններով իշխանություններին ստիպում է հաշվի նստել ժողովրդի կարծիքի հետ։ 

Մրցանակը ստացավ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։