ՀՀ զինված ուժերի զինծառայող Ստեփան Ստեփանյանը փետրվարի 12-ին մահացել է զինվորական հոսպիտալում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Զինծառայողը եղել է հոսպիտալում, վերադարձել է Իջևանի զորամաս, վատացել է, տեղափոխվել հոսպիտալ, որտեղ էլ արձանագրվել է մահը»,- ասաց Հովհաննիսյանը:

 

ՊՆ խոսնակը չանդրադարձավ զինծառայողի մահվան պատճառներին՝ հավելելով, որ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննությունը,մահվան հանգամանքները պարզվում են: