Ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու համար գոյություն ունեցող բազմաթիվ միջոցների շարքում կան ամրակայված ռադարներ, որոնք որոշում են երթևեկող մեքենաների արագությունը, ավտոմատ կերպով առանձնացնում են խախտում կատարողին և լուսանկարում են նրան:

Հետո ոստիկանությունը տպում է այդ լուսանկարները և ուղարկում է խախտում կատարողի հասցեով՝ տուգանքի անդորրագրով:

Որպես կանոն, խախտում կատարողի որոնումների հետ ոչ մի խնդիր չի առաջանում:

Մեքենայի մարկան և պետհամարանիշը երևում են լուսանկարում, և մեքենայի սեփականատիրոջը գտնելը շատ հեշտ է:

Սակայն, մայիսի սկզբին Անգլիայի Նորտգեպտոն քաղաքի ոստիկանները բախվել են կոնկրետ խնդրի:

Վերլուծելով, դասավորելով ռադարի ավտոմատ տվյալները՝ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները մի անսովոր բան են տեսել:

Արագությունը գերազանցողների շարքում հայտնվել էր…

Երկնագույն երաշտահավը:

Կամ փոքրիկ թռչունին հաջողվել էր 130կմ/ժ արագություն հավաքել, կամ տեխնիկայի հետ ինչ-որ բան անսարք է եղել, բայց ամեն դեպքում զվարճալի լուսանկար է ստացվել: 

Ռեկորդ սահմանելով՝ աշխույժ թռչունը չի սահմանափակվել և որոշ ժամանակ շարունակել է թռչել տեսախցիկի դիմաց:

Հավանաբար նա հպարտ է եղել իր ձեռքբերումով և ցանկացել է սելֆի անել: