«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, առաջիկայում «Օրինաց երկիր» կուսակցության համագումարն է կայանալու, որտեղ կորոշվի վարչության նոր կազմը, եւ ՕԵԿ-ը կվերականգնվի։ Կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը հաստատեց տեղեկությունը․ «Համագումարի վերջնական օրն այսօր պարզ կլինի, հաղորդագրություն կտարածենք։ Ամենայն հավանականությամբ՝ փետրվարի 24-ին, երեւի՝ կառավարության նիստերի դահլիճում»։

Առաքելյանն ասաց, որ օրակարգը դեռ պարզ չէ։ Մեր տեղեկություններով՝ Բաղդասարյանն իր անդամներին հրահանգել է համագումարին մարդ ապահովել՝ ով ինչքան կարող է իր շրջապատից։ Երբեմնի 170 հազարանոց կուսակցությունն այսօր, փաստորեն, դահլիճ լցնելու խնդիր ունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում