ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սպիտակի և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը' 40-60 մետր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: